ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Ազգային ժողով է ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք` այսօր նախատեսված է Արմեն Սարգսյանի և ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամների հանդիպումը: Նախագահի թեկնածուն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` խոստանալով, որ դրանց կանդրադառնա հանդիպումից հետո:
Հանդիպումը կտևի մոտ երկու ժամ:
Մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: