Ազգային ժողովի 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանից, որն ընդգրկում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսները, աշխատավարձերի պահումներ են արվել 27 պատգամավորից: Ընդ որում, ԱԺ աշխատակազմի կողմից տրամադրված ցանկում առկա են պատգամավորներ բոլոր չորս խմբակցություններից: Ցանկի առաջատարը, ինչպես եւ սպասելի էր Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն է: Նա նիստերից բացակայել է 11 անգամ և պահում արված գումարը կազմել է 250 հազար դրամ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի աշխատավարձից պահվել է 147 հազար 130 դրամ, իսկ նա նիստերից բացակայել է 7 անգամ: Նույն խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանն ու ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը նիստերից բացակայել են 6-ական անգամ: Զաքարյանի աշխատավարձից պահվել է 133 հազար 900 դրամ, Արսենյանից՝ 136 հազար 520 դրամ: ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանն ու Վահան Հարությունյանը նիստերից բացակայել են 4-ական անգամ, համապատասխանաբար պահվել է 89 հազար 990 դրամ և 83 հազար 640 դրամ: 3-ական անգամ բացակայել են ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանն ու Արկադի Համբարձումյանը, համապատասխանաբար պահվել է 73 հազար 580 և 69 հազար 220 դրամ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Էդգար Բաղդասարյան