Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի` վաղը կայանալիք նիստի օրը տեղափոխվել է: ԳՄ նիստը կկայանա այսօր: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ նիստի օրակարգը ձևավորվում է տեղում` կուսակցության նախագահի և ներկաների համատեղ քննարկումների արդյունքում:
Այդուհանդերձ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իշխող կուսակցության առաջնային քննարկման թեման կլինի նախագահի ՀՀԿ թեկնածուի` Արմեն Սարգսյանի հարցը: Ասել է, թե այսօր բոլոր հարցերը վերջնական պատասխաններ կստանան:
Ի դեպ, հնարավոր է` վաղը Արմեն Սարգսյանը պաշտոնապես առաջադրվի. առաջադրումները մեկնարկել են փետրվարի 19-ից:
Հավելենք, որ ՀՀԿ ԳՄ նիստը կկայանա այսօր, քանի որ կուսակցությունը վաղը հյուրեր ունի արտերկրից ժամանող: