Ինչպես հայտնի է, այսօր դատական համակարգը դատավորների կազմից ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քվերակությունը դեռ չի սկսվել: Դատական համակարգը սպասումների մեջ է. նրանք անհամբեր սպասում են ընտրություններին` հասկաալու համար, թե ով է լինելու ԲԴԽ կազմում:
Հիշեցնենք, որ թեկնածուները 19 են, որոնցից ընտրվելու է 5-ը:
Հավելենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը փաստացի փոխարինելու է ներկայիս արդարադատության խորհրդին: Սակայն, ի տարբերություն արդարադատության խորհրդի, այն ունենալու է ավելի ընդլայնված լիազորություններ: ԲԴԽ-ն կազմվելու է տասն անդամից, որից հինգին ընտրելու է դատավորների ընդհանուր ժողովը դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: