Նիկոլ Փաշինյանի առաջին հավաքի օրը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է ապրիլի 3-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Այդ մասին կուսակցությունն արդեն իրազեկել է Երևանի քաղաքապետարանին: Առաջին հանրահավաքի օրը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակվությունը նախատեսում է նաև երթ անցկացնել՝  Ազատության հրապարակ-Սայաթ-Նովայի պողոտա-Հանրապետության փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ եւ ընտրել է փողոցում պայքարելու տարբերակը, սակայն «Ելք» դաշինքի մյուս անդամների մոտ այս հարցում դեռ միանշանակ որոշում չկա:  Ընդգծենք սակայն, որ Ազատության հրապարակում հավաքվելու վերջնական որոշում չկա եւ իրազեկումը ներկայացվել է մարտավարական տեսանկյունից ելնելով: Հետաքրքիր է, որ իրազեկումը միայն ՔՊ-ի կողմից է, ինչը ևս մեկ անգամ հաստատում է դաշինքում առկա անհամաձայնության հանգամանքը:




Լրահոս