Գագիկ Բունիաթյանի փողերը քչացել են. ունի ընդամենը 26 միլիոն դրամ և 34 հազար դոլար. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Բունիաթյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ ու եկամուտներ: Նրա եկամուտները կազմել են 7478000 դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերից: Եկամուտներն էլ նախորդ տարվա սկզբին կազմել են 26500000 դրամ, 48000 ԱՄՆ դոլար ու 24000 եվրո: Տարեվերջին արդեն դրանք մասամբ նվազել են՝ եվրոն մնացել է անփոփոխ, իսկ դոլարն ու դրամը դարձել են համապատասխանաբար՝ 34000 ու 26 միլիոն:

Նշենք, որ Բունիաթյանը 2013 թ. մայիսին նախագահի հրամանագրով նշանակվել էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով: Իսկ օրեր անց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում ընտրվել է որպես հանձնաժողովի նախագահ։ 2010–2013 թթ.՝ նույն ընկերության գործադիր տնօրենն էր։

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս