«Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը 9 տարի կանցկացնի Ռուսաստանի բանտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ria.ru-ն հայտնում է, որ Մոսկվայի դատարանը դատավճիռ է կայացրել վերջին շրջանում ամենաքննարկվող քրեական կերպարների մասով: Շաքրո Մոլոդոյ անունով հայտնի «օրենքով գող» Զախարի Քալաշովը 9 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման:

Նա իր պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում:

Դատավարության շրջանակում նրա ամենամտերիմ հանցակիցներից մեկը՝ «Իտալացի» մականունով Անդրեյ Կոչույկովը, դատապարտվել է 8 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման: Հայտնի է, որ երկուսն էլ մեղադրվել են դրամաշորթության համար:

 




Լրահոս