«Միլանն» այսօր նոր պայմանագիր կկնքի թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ:
Այս մասին հայտնում է «Sky Sport Italia»-ն:
40-ամյա մասնագետի հետ պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունիսը:
Հիշեցնենք` Գատուզոն անցած տարվա նոյեմբերին է գլխավորել «Միլանը» Վինչենցո Մոնտելայի պաշտոնանկությունից հետո, երբ թիմն Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն էր զբաղեցնում: 30 տուրից հետո «Միլանը» գտնվում է 6-րդ տեղում: