Տարիքի առաջին նախանշաններն աղջիկները սկսում են նկատել արդեն 18 տարեկանից, սակայն իրականում ծերանալ մենք ավելի ուշ ենք սկսում: Կնճիռների և հետքերի առաջացումը, որոնք փչացնում են մաշկը, ոչ մի կապ չունեն ծերացման հետ: Այդ ամենը սխալ սննդի և մաշկի հանդեպ վատ խնամքի հետևանքն է:
Իրականում, տարիքային փոփոխությունները դեմքի վրա առաջանում են միայն 30 տարեկանից հետո: Սակայն հիասթափվել պետք չէ: Լավ խնամքի դեպքում շատ կանայք 30 տարեկանից հետո ևս կարող են լավ տեսք ունենալ:
Ծերությունից խուսափել ոչ ոքի չի հաջողվում, սակայն ժամանակին տեսնել նախանշաններն ու դանդաղեցնել գործընթացը, կարող են բոլորը: Հենց այդ պատճառով էլ ներկայացնում ենք նշաններ, որոնք մատնում են ձեր տարիքը: Պետք է պայքարել դրանց դեմ:
Ականջները
Իհարկե, դա առաջին բանը չէ, ինչ տեսանելի է, սակայն ժամանակի ընթացքոմ ականջի ծայրերը կորցնում են իրենց էլաստիկությունը: Փոփոխությունների հատկապես հակված են այն կանանց ականջները, ովքեր սիրում են մեծ ականջօղեր կրել: Դրանից խուսափեու համար ոճաբանները խորհուրդն են տալիս կրել փոքր չափի ականջօղեր: Պետք է պարբերաբար խնամել ականջները, մերսել դրանք:
Պարանոցի մաշկը
Հիմնականում կանայք սովոր են ուշադրություն դարձնել դեմքին, իսկ պարանոցը հետին պլան է մղվում: Բայց չէ՞ որ հենց պարանոցն է մատնում Ձեր իրական տարիքը: Պետք չէ մոռանալ մանրամասն խնամքի մասին:
Ճակատի կնճիռներ. կրկին պետք է մերսումներ կատարել և քսուկ օգտագործել
Հոնքեր
Երբ դուք 18 տարեկան եք, ձեր հոնքերը վերև են աճած: Սակայն ժամանակի ընթացքում հակառակն է տեղի ունենում.աչքերի և հոնքերի միջև տարածությունը նեղանում է, և դեմքի արտահայտությունն էլ ավելի լուրջ է դառնում: Ամենալավ միջոցը ճիշտ ընտրված մատիտն է: Պետք է զգույշ օգտագործել, որպեսզի հոնքերը բնական տեսք ունենան:
Շուրթեր
Շուրթերը դեմքը գրավիչ դարձնող մասերից մեկն են: Այն գեղեցիկ պահելու համար պետք է կրկին մերսումներ և հատուկ քսուկներ օգտագործել:
Դեմքի շրջանակը
Ժամանակի ընթացքում այտերը թուլանում են, և դեմքը այլ ձև է ստանում: Մի′ մոռացեք ճիշտ սննդակարգի մասին:
Ատամների վիճակն ու արտաքին տեսք շատ բան կարող են պատմել Ձեր տարիքի մասին: Շատ ստոմոտոլոգիական խնդիրների պատճառով ժպիտը նախկինի պես գրավիչ չի լինում:
Ոտքեր
Պետք է ոչ միայն գեղեցիկ, այլև հարմար հագնվել: Ամեն օր պետք է ոտքերի մարզում անել: