![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/MHM0120846.jpg)
Այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը:
Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը:
Մինչ ցուցարարները փակում են Երևանի փողոցները մի շարք պատգամավորներ ժամանել են խորհրդարան: