Սպասում ենք Հայաստանի նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը. ԱՄՆ Պետդեպարտամենտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության և հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար», – հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը:

«Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով` համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը», – ասված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության՝ «Ամերիկայի ձայն»-ին փոխանցած հայտարարությունում:

«Մենք շարունակում ենք մոտից հետևել Հայաստանում տիրող իրադրությանը և բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից և բռնի որևէ գործողությունից», – հայտարարում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:




Լրահոս