Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում անկարգությունների մասնակիցները նախկինում ազատազրկված են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցներից ոմանք, պարզվում է, նախկինում ազատազրկման են դատապարտված եղել: Հիշեցնենք` մի խումբ մարդիկ երեկոյան մետաղյա ձողերով հարձակվել էին ոստիկանների, լրագրողների վրա, պոկել լուսաֆորը, ճանապարհային երթեւեկության նշանները եւ այլն: Այդ միջադեպի մասնակիցներից 3-ը` 2000թ. ծնված Վ. Բարսեղյանը, 1986թ. ծնված Ռ. Մուրադյանը եւ Զ. Բաղդատյանը, հայտնաբերվել են եւ ձերբակալվել զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սադրիչներից նախկինում դատապարտված է եղել Զ. Բաղդասարյանը: Իսկ թե նրանք ում հրահանգով են գործել եւ անկարգություններ հրահրել, հուսանք` կպարզեն իրավապահները: Նշենք, որ ցույցի կազմակերպիչները նրանց որակել էին որպես իշխանության գործուղած սադրիչներ:




Լրահոս