Ներկեք սպիտակ մազերը կարտոֆիլի հյութով. հեշտ և անվտանգ միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խանութներում այժմ մեծ քանակությամբ գունաներկեր կգտնեք, որոնք արդյունավետ կերպով ներկում են սպիտակ մազերը: Սակայն դրանք լի են քիմիկատներով և կարող են վնասել մազերը:

Գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր, սակայն healthylifetricks կայքը ներկայացնում է դրանցից ամենաարդյունավետը:

Այս միջոցը չափազանց հեշտ է:

Պարզապես պետք է հետևել մի քանի քայլերի: Ձեզ անհրաժեշտ է կեղևազատել 5 կարտոֆիլ և պահել կեղևը: Ապա կեղևի վրա 2 բաժակ ջուր լցրեք: Եռացրեք, հենց սկսի եռալ, կրակն իջեցրեք և թողեք եռա ևս 5 րոպե: 5 րոպե անց հանեք կրակից և թողեք սառչի:
Երբ խառնուրդը սառչի, քամեք և լցրեք մեկ այլ տարայի մեջ: Ավելացրեք խնկունու եթերային յուղ:

Նախ՝ պետք է մազերին շամպուն քսել, ապա՝ լվանալ կարտոֆիլի խառնուրդով, այսինքն՝ շամպունը մաքրում եք կարտոֆիլի ջրով: Կարտոֆիլի ջրով լվանալուց հետո մազերը կարող եք հարդարել՝ ինչպես ցանկանում եք:




Լրահոս