«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքների մասնակիցների զգալի մեծամասնությունը երիտասարդներն էին։ Եւ ահա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, այդ օրերին իշխանական որոշ շրջանակներ երիտասարդների մեջ ֆոկուս հարցում է իրականացրել՝ հասկանալու, թե ո՞րն է երիտասարդության դժգոհության պատճառը, ինչո՞ւ են որոշել այդպես ակտիվորեն համախմբվել «Մերժիր Սերժին» կարգախոսի ներքո։
Եւ ահա, ուսանողները, ի թիվս բազմաթիվ խնդիրների, շեշտել են, որ իրենց վրդովեցրել է ՀՀԿ-ականների պահվածքը, երբ փորձում էին ցույց տալ, թե իրենց դեմ «խաղ չկա»։ Ավելին` ըստ այդ հարցման արդյունքների` ուսանողներին խիստ վրդովեցրել են ապրիլի 17-ին` Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության օրը, ՀՀԿ-ականների ելույթները, երբ փորձել են աչք փակել երկրում տիրող վատ վիճակի վրա, աչք փակել կատարվող իրադարձությունների վրա ու գովերգել Սերժ Սարգսյանին, նրա նախագահության տարիները։ Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ ուսանողներն իրենց պատասխաններում առանձնացրել են ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ելույթը, երբ խոսում էր ԱԺ ամբիոնից` մատ թափ տալով։
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: