«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս ԱԱԾ-ն ձերբակալել էր մի շարք անձանց, որոնք, ըստ պաշտոնական հաղորդագրության, մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում տեղադրել եւ գործադրել հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց դեմ մահափորձ կազմակերպելու համար:
Ընդ որում, ըստ պաշտոնական հաղորդագրության` նրանք կապ են ունեցել «նախախորհրդարան» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի ու «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս գործի շրջանակներում կալանավորվել է 8 հոգի, այդ թվում՝ մեկ կին: Կնոջ ինքնությունը պարզել չհաջողվեց: Փոխարենը տեղեկացանք, որ կալանավորվածների թվում է Երեւանի քաղաքի բնակիչ Գնել Հովհաննիսյանը, որը մասնագիտությամբ դիպուկահար է եւ նպատակադրվել է մահափորձեր իրականացնել կամ մարմնական վնասվածքներ հասցնել: Չնայած, ըստ մեզ հասած լուրերի, Գնել Հովհաննիսյանը ԱԱԾ-ում հրաժարվել է ցուցմունք տալուց:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: