ԱՄՆ-ը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթի հայտարարության մեջ:

«Ակնկալում ենք սերտորեն աշխատել Հայաստանի նոր կառավարության և ժողովրդի հետ մեր երկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում և` առևտրի աճը, աշխատանքն ի աջակցություն ժողովրդավարության և օրենքի գերակայության` երաշխավորելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը»,- ասվում է Նոյերթի հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:




Լրահոս