ՖՈՏՈ. Արգելքներ Սաուդյան Արաբիայի կանանց համար, որոնց դժվար է հավատալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուսնու ընտրությունից մինչ հասարակական տրանսպորտով երթևեկություն. Սաուդյան Արաբիայում կանանց համար գրեթե ամեն ինչ արգելված է: Այս երկիրը սեռերի հավասարության սանդղակում 134 երկրների շարքում ընդամենը 129-րդ տեղն է զբաղեցնում: Ահա մի քանի անսպասելի արգելքներ, որոնց  տեղացիներն ամեն օր բախվում են:

Ոչ մի քայլ ռանց տղամարդու

Սաուդյան Արաբիայի կանայք իրավունք չունեն ինքնուրույն տեղաշարժվել առանց օրինական ամուսնու կամ արական սեռի բարեկամի ուղեկցության: Այդպիսի ուղեկցորդին մահրամ են անվանում: Առանց նրա թույլտվության աղջիկը չի կարող մեկնել արտասահման, տեղավորվել աշխատանքի, ամուսնանալ, համալսարան ընդունվել և նույնիսկ վիրահատվել:

Ավտոմեքենա վարել

Ավտոմեքենա վարելու համար կանանց անհրաժեշտ է խնամակալի թույլտվությունը:

Հասարակական տրանսպորտն արգելքի տակ է

Թվում է, թե մեքենա վարել չի թույլատրվում, կարող եք հասարակական տրանսպորտով երթևեկել: Սակայն այստեղ էլ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Գնացքով երթևեկել կարող եք, սակայն առանձին վագոնում, որը տեղադրված է վերջում: Իսկ շատ ավտոբուսային ընկերություններ առհասարակ հրաժարվում են կանանց սպասարկել:

Հագուստ

Փողոցում կանայք պետք է կրեն մարմինը ծածկող հագուստ, որը բաց է  թողնում միայն դեմքի օվալը: Հագուստը պետք է ազատ լինի, չթափանցի և չընդգծի կազմվածքը: Կանոնները կարող են մի փոքր ավելի թեթև լինել՝ կախված այն տարածքից, որտեղ ապրում եք:

Բարձրագույն կրթություն

Աղջիկներին սովորել կարելի է, սակայն կան նաև սահմանափակումներ: Կանանց մեծ մասը սակայն սովորելուց հետո չի աշխատում, քանի որ նախապատվությունը տրվում է տղամարդկանց:

Ամուսնություն սիրելո՞վ

Ընտանեկան հարաբերություններն ամենադժվար թեմաներից է: Հարցն այն է, որ այստեղ աղջիկները շատ վաղ են ամուսնանում՝ նույնիսկ մինչև սեռապես հասուն դառնալը: Դրա պատճառով նրանք հաճախ ստիպված են լինում թողնել ուսումը: Բացի այդ, վաղ հղիությունը հաճախ խնդիրների է հանգեցնում, նույնիսկ՝ մահվան:

Սպորտ

Սաուդյան Արաբիայի կանայք Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել միայն 2012-ին: Սա միակ երկիրն էր, որտեղ արգելված էր:




Լրահոս