ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի:
Ցուցարարների ձեռքին կան ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատկերով և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ: Նշենք, որ քաղբանտարկյալների պատկերով պաստառներ չկան: Նրանք վանկարկում են «ազատություն քաղբանտարկյալներին»:
Ցույցի մասնակից Անդրանիկ Թևանյանն ասել է, որ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն ու Սասուն Միքայելյանը երաշխավորագիր են ներկայացել և իրենք միջնորդություն են ներկայացնելու Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: