Ֆուտբոլային գործակալ Սիլվանո Մարտինոն, ով ներկայացնում է «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի շահերը, խոսել է խաղացողի` ՊՍԺ տեղափոխության մասին.
«Ուրախ կլինենք, եթե Ջանլուիջին հաջորդ մրցաշրջանն անցկացնի փարիզյան ակումբում»,- Մարտինոյի խոսքերը մեջբերում է «Le Parisien»-ը:
Նախկինում հաղորդվում է, որ գործակալը հանդիպել է ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ:Կողմերը համաձայնեցրել են երկու տարվա պայմանագիր: Հիշեցնենք, որ իտալացի ֆուտբոլիստը լքել է «Յուվենտուսն»` այնտեղ անցկացնելով 17 տարի: