ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մասնավոր ընկերության 4 մասնաճյուղից գողացվել է 110 բջջային հեռախոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնավոր ընկերության 4 մասնաճյուղից գողացվել է 110 բջջային հեռախոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը մայիսի 14-ին Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Կոմիտասի պողոտայի մի խանութից հափշտակել են 25 բջջային հեռախոս: Մինչ ոստիկանության օպերատիվ խումբը հասավ դեպքի վայր, 10 րոպե անց ստացվեց ևս մի ահազանգ այն մասին, Սարկավագի փողոցի նույն ընկերությանը պատկանող խանութ սրահից հափշտակել էին 27 բջջային հեռախոս:

Երկու դեպքում էլ նույն ձեռագիրն էր, խանութ սրահների դռները բացել էին նույն եղանակով ՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ: Ոստիկանությունը ձեռնարկում էին միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Մայիսի 24-ին ստացվեց հերթական ահազանգը , նույն ընկերությանը պատկանող Արտաշատի մասնաճյուղից գողացել էին 29 բջջային հեռախոս: Րոպեներ անց հաջորդ ահազանգը: Նույն ընկերության Մասիսի մասնաճյուղից հափշտակել էին 29 բջջային հեռախոս: Ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ Զեյթունի բաժինների քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս նշված բոլոր գողությունները կատարելու կասկածանքով մայիսի 24-ին Երևանի Սարի թաղ թաղամասից ոստիկանություն բերման ենթարկեցին 46-ամյա Արամ Առաքելյանին: Գողոնը մասամբ հայտնաբերված է, Արամ Առաքելյանը ձերբակալված է: Քննությունը շարունակվում է:




Լրահոս