Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ներկա չէր Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը լրագրողներին ասել էր, որ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես պատգամավոր, այլ ոչ թե որպես ԱԺ նախագահ:
Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի օգնական Տիգրան Մուղնեցյանը նշեց, որ հրավերներ ուղարկվել են թե ԱԺ բոլոր խմբակցություններին, թե Արա Բաբլոյանին առանձին` և որպես ԱԺ նախագահ, և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: