Ողբերգական ավտովթար Ճամբարակում. Opel-ը գլխիվայր շրջվել է. 28-ամյա զինծառայողի դին գտել են մեքենայից դուրս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին, ժամը 00:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Վահան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը (Ն. Ճ., տարիքը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:

Փրկարարները դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, քանի որ պարզվել է՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։




Լրահոս