Ահազանգ. հոգեկան խնդիրներ ունեցող դատապարտյալն ինքնասպանության փորձ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ին տեղի է ունեցել դատապարտյալ Մ.Գ.-ի դատական նիստը եւ նախապես հայտարարված է եղել, որ իրեն պետք է ազատ արձակեն: Սակայն դատավորի հարազատները Armlur.am-ի հետ զրույցում նշեցին, թե դատավոր Ավագյանն այդպիսի որոշում չի կայացրել՝ ասելով, թե դատապարտյալը տույժեր ունի:

Սակայն դատապարտյալի հարազատները մեզ հետ զրույցում նշեցին, թե «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվող իրենց ազգականը հոգեկան խնդիրներ ունի, սակայն ոչինչ հաշվի չեն առնում:

ArmLur.am-ին դատապարտյալի հարազատները վստահեցրին, որ նա նախկինում ևս երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Նրա կյանքը հրաշքով է հաջողվել փրկվել:

Ավելի ուշ դատապարտյալը իրավապահներին հայտարարել է, որ իրեն այդ քայլին դրդել են դատավոր Ա. Ավագյանը և դատախազ Ա. Զաքարյանը: Վերջինս դատական նիստից առաջ վստահեցրել է, որ հոգեպես անառողջ վիճակում գտնվող դատապարտյալն ազատ է արձակվելու, սակայն նիստում այլ վճիռ է կայացվել:

Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման` 2013 թվականին: Արդեն նրա ազատ արձակման օրերն անցել են, սակայն շարունակում է կալանքի տակ մնալ: Ինքնավնասումներ կատարելը, փաստորեն, գնահատվել են որպես տույժ:




Լրահոս