ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը 2018թ. Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ.
«Առողջ մոլորակը կարևոր է բարգավաճ և խաղաղ ապագայի համար:
Մենք բոլորս դերակատարում ունենք մեր միակ տան պահպանության հարցում:
Սակայն, դժվար է իմանալ՝ թե ինչ է անհրաժեշտ անել կամ որտեղից է պետք սկսել:
Այդ պատճառով այս տարվա «Շրջակա միջավայրի համաշխարհային օր»-ը մեկ պահանջ ունի:
Վե´րջ տանք պլաստմասսե թափոններով աղտոտվածությանը:
Երկիր մոլորակը հեղեղված է վնասակար պլաստմասսե թափոններով:
Յուրաքանչյուր տարի ավելի քան 8 միլիոն տոննա աղբ է լցվում օվկիանոսներ:
Ծովերում միկրոպլաստիկների թիվը գերազանցում է մեր գալակտիկայում աստղերի քանակը:
Հեռավոր կղզիներից մինչև Արկտիկա չի մնացել անձեռնմխելի մի վայր:
Եթե ներկայիս տեմպերով շարունակենք, մինչև 2050 թվականը օվկիանոսներում ավելի շատ պլաստմասսա կլինի, քան ձկներ:
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ հրաժարվե´ք միանվագ օգտագործման պլաստմասսե առարկաներից:
Մերժե´ք այն ամենը, ինչ չեք կարող վերօգտագործել:
Միասին մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ավելի մաքուր ու կանաչ աշխարհ»: