Հացի արտադրության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար- ապրիլ ամիսներին հացի արտադրության ծավալները 2.4 տոկոսով նվազել են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա չորս ամիսներին մեր հանրապետությունում արտադրվել է 89 հազար 900 տոննա հաց` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 92 հազար 100 տոննայի դիմաց: Ըստ մասնագետների` այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Հայտնի փաստ է` որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները:




Լրահոս