Երեկ խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու միջնորդություններին: Հետաքրքիր է, որ երեկ դատախազին ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները ոչ մի հարց չուղղեցին եւ միայն խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց իրենց որոշումը՝ չեն խոչընդոտելու նախաքննությանը, կողմ են քվեարկելու դատախազի միջնորդություններին: Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու միջնորդությանը 84 հոգի մասնակցեց, որից 81-ը կողմ էին, 3-ը՝ դեմ: Իսկ արդեն նրան ազատությունից զրկելու միջնորդության քվեարկությանը մասնակցեց 80 պատգամավոր, ու կրկին 3 հոգի էր դեմ, 77-ը՝ կողմ: Բացականեր երեկ շատ կային, այդ թվում` ՀՀԿ-ից:
Օրինակ, Կարեն Կարապետյանը, Արման Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Էդուարդ Շարմազանովը: «Ծառուկյան» խմբակցությունից բացակա էին Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, Դավիթ Մանուկյանը, Արգամ Աբրահամյանը: Տեղեկացնենք, որ երեկ նախաքննական մարմինը մեղադրանքներ է առաջադրել Մանվել Գրիգորյանին, իսկ արդեն երեկոյան դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: