Այսօր ջինսերը կարելի է համեմատել սև փոքրիկ զգեստի հետ: Չկա կին, ում զգեստապահարանում չլինի գոնե մի քանի ջինսե տաբատ: Ահա, թե ինչպիսի ջինսեր չպետք է հագնեք, եթե փարթամ կազմվածք ունեք:
Ցածր գոտկատեղով ջինսեր, երբ որովայն ունեք
Նախ սկսենք նրանից, որ ցածր գոտկատեղով ջինսերն այլևս նորաձև չեն: Չպետք է նաև մոռանալ, որ այդպիսի ջինսեր հագնել իրենց կարող են ցույց տալ միայն այն աղջիկները, ովքեր ճարպեր չունեն: Հակառակ դեպքում այսպիսի պատկեր կլինի:
Բարձր ջինսեր` «խնձոր» կազմվածքի դեպքում
Նաև պետք չէ բարձր գոտկատեղով ջինսեր հագնել, քանի որ այդպես որովայնը ևս կընդգծվի: Փորձեք միջին ինչ-որ բան ընտրել:
Նեղ, կիպ գրկող ջինսեր
Սա շատ սլացիկ կազմվածք և գեղեցիկ ոտքեր ունեցող աղջիկների համար:
Լայն ջինսեր մեծ կոնքերի դեպքում
Այսպես դուք ձեր ոտքերը վիզուալ կերպով ավելի լայն կդարձնեք:
Կարճ ջինսեր
Սա կարող է համապատասխանել շատ կանանց, բացի «խնձոր» կազմվածք ունեցողների: