Երբ պատգամավորներն արձակուրդ կգնան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ հուլիսի 15-ը կառավարության առաջարկով ԱԺ-ն երկու արտահերթ նիստ կգումարի: Արտահերթ նիստեր անցկացնելու անհրաժեշտությունը կապված է վերջին շրջանում օրենսդրական փոփոխությունների հետ, որոնք պետք է հաստատվեն խորհրդի կողմից: Նշենք, որ յուրաքանչյուր տարի ընդունված է, որ պատգամավորները հուլիսի կեսից մինչեւ օգոստոսի կեսն արձակուրդ են մեկնում: Նախորդ տարի դա մեկ ամիս էր` հուլիսի 15-օգոստոսի 15-ը:

Մշտապես հենց այդ ժամանակահատվածն է ընտրվում, քանի որ այս ընթացքում հերթական նիստերը վերջացած են լինում, իսկ արտահերթ նիստեր գումարելու հիմքեր էլ չեն լինելու: Թեեւ այս տարի դեռեւս արձակուրդ մեկնելու ժամկետների հետ կապված հստակություն չկա, սակայն չի բացառվում, որ ժամկետները փոփոխվեն:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, եւ գործադիրի կողմից ստեղծված թիմը երեկ իր առաջին քննարկումն է անցկացրել, իսկ խորհրդարանում առաջին քննարկումը կլինի հուլիսի 4-ին: Եվ շատ հավանական է, որ պատգամավորները որոշեն ավարտել ԸՕ շուրջ քննարկումները, այն ընդունել արտահերթ նիտսով եւ նոր միայն գնալ արձակուրդ, հակառակ դեպքում արտահերթ նիստ կարող են գումարել միայն արձակուրդից հետո:




Լրահոս