Ավարտվեց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Խորվաթիա-Դանիա դիմակայությունը:
Հանդիպումը բավականին հախուռն սկսվեց, արդեն 4-րդ րոպեին թիմերը մեկական գոլ էին փոխանակել: Առաջին րոպեին Դանիայի ընտրանու կազմում աչքի ընկավ Յորգերսենը: Նրան 4-րդ րոպեին պատասխանեց Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը:
Ամեն ինչ որոշվեց 11-մետրանոց հարվածներով: Երկու դարպասապահներն էլ հրաշալի գործեցին: Սակայն Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները ավելի դիպուկ գտնվեցին և հարվածաշարում հաղթեցին 3:2 հաշվով: