ՖՈՏՈ. Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. վարորդը Վրաստանի քաղաքացի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է,  որ այսօր՝ հուլիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 157 շենքի դիմաց Mercedes Vito մակնիշի AՏH 011 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, 54-ամյա Հովհաննես Տատոյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Վարորդը, ով, ըստ տեղեկությունների, Վրաստանի քաղաքացի է, փախուստի չի դիմել:




Լրահոս