Երևանի Արաբկիր բժշկական համալիրում ստացիոնար բուժում ստացող երկու տարեկան տղա է մահացել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նրա խոսքով, երեխայի մահվան մասին հաղորդումը ստացվել է հուլիսի 6-ին:
«Երեխան ծնվել է 2016 թվականին, երկու տարեկան էր: Երեկ հիվանդանոցից մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 4-ից ստացիոնար բուժում է ստացող երեխան հուլիսի 6-ի գիշերը մահացել է»,- նշեց Ջանոյանը և հավելեց, որ հետաքննություն է կատարվում և գործն այժմ գտնվում է Ոստիկանությունում:
Ջանոյանն ընդգծեց, որ դեռևս քննություն է կատարվում և տղայի մահվան պատճառը կպարզվի միայն քննությունից հետո:
2018 թվականի հունիսի 26-ին ևս երեխայի մահվան դեպք էր գրանցվել: «Արտաշիսյան» պոլիկլինիկայում երեխան ստացել էր հերթական պլանային պատվաստումների երկրորդ դեղաչափը: Պատվաստումից հետո երեխայի մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, որը տևել էր մեկ օր, այլ անհանգստացնող երևույթներ չէին դիտվել: 5 ամսական փոքրիկի մոտ ախտորոշել էին «Սուր շնչառական հիվանդություն, տոքսիկ ձև», նրան ուղեգրել էին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ երեխան մահացել էր: