«Եթե Արթուր Վանեցյանն առաջադրվի, ես չեմ առաջադրվի». «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք դեռևս մեկ շաբաթ առաջ նշել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին այդ պաշտոնում կփոխարինի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինիս մամուլի քարտուղարը մեզ հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր այդ լուրերը: Երեկ, ըստ էության, մեր տեղեկությունները փաստացի հաստատվեցին: Ռուբեն Հայրապետյանն, իհարկե, դեռևս հրաժարական չներկայացրեց, սակայն խոսելով սեպտեմբերին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությունների մասին՝ ասաց. «Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ՝ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն»:

Հայրապետյանը նաև նշել է, թե ինչու է Վանեցյանը լավագույն տարբերակը. «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Մյուս կողմից՝ պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն»»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս