ՀՀ Քննչական կոմիտեի փոխնախագահ Վահագն Հարությունյանն ազատվել է պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վահագն Հարությունյանն ազատվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

Վահագն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր, եւ բազմիցս հայտարարել է, որ մարտի 1-ին ծառայողական պարտականությունների չարաշահման որեւէ դեպք չի բացահայտվել, իսկ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ:




Լրահոս