Հարց քաղաքացիներից` ովքե՞ր կարող են ստանալ ընտանեկան նպաստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ովքե՞ր կարող են ստանալ ընտանեկան նպաստ: Ո՞ւմ է տրամադրվում ընտանեկան նպաստ:

Մարիետա Հակոբյան (67 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հակոբյանից հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք կարող են ձեռք բերել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 30.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները: Հայտնում ենք, որ ընտանեկան նպաստի բազային մասը 16000 դրամ է: 18 տարին չլրացած անդամ չունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը 16000 դրամ է:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության` 2017 թվականի տարեվերջին ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 100 288, որի 75.1%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31 350 դրամ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս