Սոչիում ութ մարդ է զոհվել մասնավոր տանը տեղի ունեցած հրդեհից: Ներկայումս բաց այրումը լիովին տեղափակված Է, դրա մակերեսը կազմել Է 300 քառակուսի մետր, բռնկման պատճառը պարզվում Է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սոչիի քաղաքապետարանում հավելել են, որ հրդեհի հետեւանքով նաեւ տուժել Է երեք մարդ, այդ թվում 16-ամյա դեռահաս: «Հրդեհը տեղի Է ունեցել Ադլերի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 մասնավոր տանը: Նախնական տվյալներով՝ պատահարի վայրից հոսպիտալացվել Է երեք մարդ, այդ թվում 16-ամյա դեռահասը:
Նրանց բոլորին ցույց Է տրվել անհրաժեշտ բժշկական օգանություն»,- ասել են մամուլի ծառայությունում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարրության (ԱԻՆ) Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչութայան մամուլի ծառայությունում ճշտել են, որ հրդեհի մասին հաղորդումն ստացվել Է Մոսկվայի ժամանակով 05:40-ին: Հրդեհի վերացմանը մասնակցում Է 62 մարդ, գործի Է դրված 19 միավոր տեխնիկա, այդ թվում ԱԻՆ-ից՝ 32 մարդ, 9 միավոր տեխնիկա: