Բացի Ռոբերտ Քոչարյանից, որ բարձրաստիճան պաշտոնյանե՞րն են ՀՔԾ կանչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի իրադարձություններին նախագահականում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գործել է հատուկ շտաբ, որում, ըստ Փաստահավաք խմբի, ընդգրկված են եղել նաեւ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՊՆ Միքայել Հարությունյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Յուրի Խաչատուրովը, նախագահի նախկին օգնական Արմեն Գեւորգյանը եւ այլք: Նրանցից միայն Ռ.Քոչարյանին, Մ.Հարությունյանին եւ Յուրի Խաչատուրովին է մեղադրանք առաջադրվել:

Չի բացառվում, որ մեղադրյալների շարքն ավելանա: Մինչ այդ, սակայն, նրանք դեռ պետք է որպես վկա հարցաքննվեն այդ գործի շրջանակներում: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեց, թե արդյոք հարցաքննության հրավիրել են Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Հայկ Հարությունյանին եւ մյուսներին:

Սակայն ՀՔԾ-ից հայտնեցին, որ նախաքննության գաղատնիությունից ելնելով` հարցաքննության կանչված անձանց մասով լրացուցիչ տեղեկություններ հրապարակել չեն կարող. հետագայում քննության շահերից ելնելով` լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի:




Լրահոս