Ինչու է Գևորգ Գորգիսյանն ակտիվ հանդիպումներ ունենում ընտրակեղծարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Գեւորգ Գորգիսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում այնպիսի անձանց հետ, ովքեր տարբեր ընտրությունների ժամանակ դերակատարում են ունեցել, ձայներ են բերել այս կամ այն կուսակցության օգտին:

Ընդ որում` այդ անձանց մեջ նաեւ նախկին իշխանության ընտրակեղծարարներն են: Ի վերջո, նախկին իրողություններում դժվարությամբ կարող էին գտնել անձինք, ովքեր կարող էին առանց կեղծիքի այս կամ այն մարդկանց համար ձայներ բերել: Ասել է թե` Գորգիսյանը հավանաբար ԼՀԿ-ի անունից ներքին քարոզարշավ է սկսել:




Լրահոս