Անգելա Մերկելը Հայաստան կայցելի. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություններ են տարածվում, թե առաջիկայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստան է այցելելու: Սակայն այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը չցանկացավ խոսել այդ մասին` ասելով, թե ո՛չ հայկական, ո՛չ գերմանական կողմից հաստատումներ չեն եղել: «Ժողովուրդ» օրաթերթին այս առումով մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Մերկելն այցելելու է ոչ միայն Հայաստան, այլ նաեւ Վրաստան եւ Ադրբեջան:

Հետաքրքիր է, որ Վրաստան այցն արդեն հաստատվել է եւ ժամկետ է նշվում օգոստոսի կեսը: Ասել է թե` այդ օրերին նա տարածաշրջանային այց կկատարի, ընդ որում՝ երեք երկրներ էլ այցը պաշտոնական է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչ տարեվերջ նախատեսվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի այց արդեն Գերմանիա: Մեր զրուցակիցը նաեւ հետաքրքիր հանգամանք ընդգծեց. նախնական պայմանավորվածութան համաձայն` Մերկելը Ադրբեջանում չի գիշերի, փոխարենը պատրաստվում է գիշերել Հայաստանում եւ Վրաստանում:




Լրահոս