Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբարը՝ Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը:
«Գրավն, ամենայն հավանականությամբ, կվճարվի այսօր»,- հավելեց նա:
Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 16-ին Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազեն կիրառելու մեջ: