Վանաձորի բժշկական կենտրոնից оգոստոսի 7-ին ժամը 1:20-ին հաղորդում է ստացվել, որ ձախից կրծքավանդակին, հետին պատի կտրած-ծակած վերքով բուժօգնության 1 դիմել 1997 թվականին ծնված մի երիտասարդ:
21-ամյա երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 տան բակում վիճաբանության ժամանակ:
Նախնական տեղեկություններով պարզվել է, որ նա վիճաբանել է անծանոթ երիտասարդի հետ, որի ընթացքում սուր առարկայով հարված է ստացել կրծքավանդակին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: