Հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի պահանջը և համապատասխան հասարակական խորհրդի անդամների ռոտացիայի նպատակով իրականացված գործընթացի արդյունքները՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հաստատվել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը: Խորհրդի աշխատանքները համակարգելու է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը.
• «Սինոփսիս Արմեինա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն` Վազգեն Մելիքյան,
• Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար` Խաչատուր Գասպարյան,
• «Հայ ասպետ» կրթաբարեգործական հիմնադրամի տնօրեն` Կարին Տոնոյան,
• ՀՊՄՀ-ի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ` Հակոբ Թադևոսյան,
• Հայաստանի «Զինվորի մայր » ՀԿ-ի նախագահ ` Անահիտ Հովնանյան,
• «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա ՀԿ-ի նախագահ` Էդուարդ Մանևիդիս,
• «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան,
• «Հայկական ՓիԱր ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախագահ` Աստղիկ Ավետիսյան,
• ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների տնօրեն` Վահագն Վարագյան,
• «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն` Լարիսա Ալավերդյան,
• «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդի նախագահ` Սոս Սահակյան,
• «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի » խաղաղասիրական ծրագրերի համակարգող` Արմինե Սադիկյան,
• «Սինջար եզդիների ազգային միավորում » ՀԿ-ի նախագահ` Բորիս Թամոյան,
• ԳԱԼԱ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր` Էդուարդ Մխիթարյան,
• «Հազարաշեն» ազդաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտող` Աիդա Պապիկյան: