ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Իհարկե հասկանալի է, որ խանութում ոչ թե «պահանջվում է աղջիկ դասավորող», այլ պահանջվում է իգական սեռի աշխատակից, որը կդասավորի ապրանքները: Ահա թե մեկ բառի հերթականությունը իմաստային ինչպիսի թյուրիմացություններ կարող է առաջացնել:

 

 

ՀԱՐՑ. Բազմազավակ հայր եմ, պայմանագրային աշխատող եմ, տանը 8 հոգի ենք, ծնողներս թոշակառու են եւ չեն աշխատում: Այս պահին աշխատում եմ միայն ես: Կինս գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում: Նույնիսկ նպաստ չենք ստանում: Ուզում եմ իմանալ` հնարավոր չէ՞ գոնե որեւէ օգնություն, նպաստ կամ այլ աջակցություն ստանա ընտանիքս:

Հարություն Մարտիրոսյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը:
Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամքի նպաստը նշանակվում է դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում: Ելնելով վերոգրյալից` մինչեւ երկու տարեկան երեխայի ծնողը խնամքի նպաստի իրավունք ունի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում դիմելու դեպքում:
Ըստ այդմ` խնամքի նպաստի նշանակման հարցով խորհուրդ է տրվում դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայութան ցանկացած տարածքային բաժին: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված, մինչեւ 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
Կառավարության 25.01.2018թ. N 61-Ն որոշմամբ` 2018թ. ընտանեկան նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման կարգի եւ ներկայացվող փաստաթղթերի ցանկի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք կարո՞ղ են Ռուսաստանի Դաշնությունում զագսավորվել: Եթե այո, ապա խնդրում եմ հնարավորինս մանրամասնել, թե ինչ պետք է ներկայացնել: Ի՞նչ գործընթաց է ենթադրում դա:

Լիաննա Խաչատրյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք միմյանց հետ ամուսնություն գրանցելու նպատակով կարող են դիմել ՌԴ-ում ՀՀ համապատասխան հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում նույնպես ամուսնության պետական գրանցման կարգն ու պայմանները (բացառությամբ գրանցման համար գանձվող պետական տուրքի չափի) համապատասխանում են վերը նշված ընթացակարգին:

ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի պաշտոնակատար Ալբերտ Վիրաբյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հնարավորինս պարզ ու հստակ ներկայացված է: Մնում է հետեւել ընթացակարգին եւ կատարել ամուսնության գրանցում:




Լրահոս