Հարց քաղաքացիներից` նորածին երեխաների ծնվելուց հետո պարտադի՞ր է քառասունք պահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` նորածին երեխաների ծնվելուց հետո պարտադի՞ր է քառասունք պահել, թե՞ ոչ:

Անժելա Մանուկյան (28 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ բնական օրինաչափության` ծնված երեխան մտնում է կյանքի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական` մայրական ներքին միջավայրից: Եվ նախքան իրական կյանք մտնելը երեխան պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին` օդին, լույսին, ձայնին: Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ` երեխայի մայրիկին, ապա` երեխային: Այցելել կարելի է, միայն, իհարկե, հիգիենիկ կանոնները պահպանելով, որպեսզի չվարակեն մոր եւ երեխայի թույլ օրգանիզմները: Երեխային տեսակցության գալն արգելելը քրիստոնեության հետ կապ չունի: Երեխան ծննդյան առաջին իսկ օրից պետք է սկսի սովորել կյանքին: Նա պետք է ունենա բացօթյա զբոսանքներ, ոչ թե տնային կալանքի տակ գտնվի:

Արարատյան Հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, համաձայն որի` ծննդյան օրվանից հաշված քառասուներորդ օրը ծնողները երեխայի հետ միասին գալիս են եկեղեցի եւ օրհնություն ստանում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս