ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի անունը հայտնի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն «Լույս» դաշինքով: Դաշինքի անունը կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին Մատենադարանի բակում:

Դաշինքի ընտրական ցուցակը կղեկավարի Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարը կլինի Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, իսկ երրորդը՝ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: «Ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը: Սպասեք մեզ կարգախոսներով»,- ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս