Երևանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ցուցակի անդամ Անահիտ Բախշյանը վստահ է, որ այս դաշինքն ավագանիում անպայման լինելու է: ArmLur.am-ի հետ զրույցում Բախշյանը նշեց, թե նախկինում Ելք դաշինքի ցուցակում եղել է Էդմոն Մարուքյանի առաջարկությամբ և այս անգամ ևս:
Բախշյանի համար միևնույն ժամանակ անակնկալ էր, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այլ դաշինքով է մասնակցելու ընտրություններիկն, սակայն միևնույն ժամանակ բնական համարեց դա:
«Կարծում եմ՝ պարոն Փաշինյանը պետք է վերանայի իր մոտեցումները: Երբ չափորոշիչը նա է՝ ով ինձ հետ քայլել է, ապա դա կարող է մի օր վատ հետևանք ունենալ, որը ի վնաս կլինի պարոն Փաշինյանին», – նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: