Կախված հայտնաբերված 17-ամյա տղային ինքնասպանության են հասցրել. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում անչափահաս տղայի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110  հոդվածի՝ քաղաքացուն ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այս  մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի  բոլոր հանգամանքները պարզելու՝  այդ թվում՝ նշված անձին ինքնասպանության հասցնելու հանգամանքերը պարզելու ուղղությամբ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիում հայտնաբերվել էր 17-ամյա տղայի կախված դի:




Լրահոս