Էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ, և դա ամենևին պարզ հարց չէ: Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է 2019 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում:
Վարչապետը նշեց, որ սոցիալապես անապահովների համար սակագնի իջեցում արդեն տեղի է ունեցել «Բացի այդ՝ ասեմ, որ աշխատանքային խումբ ենք ստեղծել, որը զբաղվում է սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելով: Էներգետիկ համակարգում կան պրոբլեմներ, և դա ամենևին պարզ հարց չէ: Մի քանի օր առաջ ինձ զեկուցեցին, որ ԱԷԿ-ում 500 աշխատող կա: Մարդիկ աշխատում և աշխատավարձ են ստանում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև նշեց, որ նախկին իշխանությունները մարդկանց աշխատանքի են տեղավորել «ընտրությունների համատեքստում»: «Չենք կարող գրչի մի հարվածով աշխատանքից ազատել այդ մարդկանց, քանի որ սոցիալական խնդիր կառաջանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում