Հարց քաղաքացիներից` դպրոցում և մանկապարտեզում աշխատած քաղաքացին մանկավարժական թոշակ կարո՞ղ է ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 1984-2006թթ. աշխատել եմ ե՛ւ դպրոցում, ե՛ւ մանկապարտեզում: Ուզում եմ իմանալ` մանկավարժական թոշակ կարող եմ ստանալ:

Անահիտ Համբարձումյան (ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ վարելու կարգի» 27-րդ կետի համաձայն` մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մասնակի աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ցանկում նշված կազմակերպությունում այդ իրավունքը տվող մասնագիտություններով ու պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

Անահիտ Համբարձումյանը չի նշել, թե մանկապարտեզում եւ դպրոցում ինչ մասնագիտությամբ կամ պաշտոնում է աշխատել, հետեւաբար մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցը քննարկելու համար նա պետք է գրավոր դիմի սոցիալական ապահովության ցանկացած տարածքային բաժին` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքու Ա. Համբարձումյանը փաստաթղթերի մանրամասն ցանկով պետք է ներկայանա սոցիալական տարածքային բաժին հարցը տեղում կարգավորելու եւ լուծելու համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս