Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի մեղադրանքներին: Իվետա Տոնոյանի խոսքով, ԲՀԿ-ն չի սկսել փիար իրականացնել, այլ դա եղել է վերջին օրերի տեղեկատվական ռեկետի արձագանք:
«Կուլմինացիան եղել է երեկ՝ միտինգի ժամանակ հնչած ելույթը: Օրեր շարունակ մարդկանց ուղարկել են կոչեր՝ չընտրեք Նաիրա Զոհրաբյանին, և երբ շարունակվում է օրեր շարունակ, պարզ է, որ պետք է ունենա արձագանք»,- նշեց նա:
Տոնոյանը նշեց նաև, որ ունեն բազմաթիվ փաստեր, որոնք կներկայացնեն եվրոպական կառույցներին նաև:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: