Հարց քաղաքացիներից` ի՞նչ խորհուրդ ունի մատաղը, ճի՞շտ է ճակատին արյունով խաչ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ի՞նչ խորհուրդ ունի մատաղը, մատաղ անելու իմաստը ո՞րն է: Եվ կցանկանայի իմանալ, ճի՞շտ է ճակատին արյունով խաչ անել:

Լիլիա Մանուկյան (26 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մատաղն աղքատների կերակուր է, որն իբրեւ ողորմություն հարկավոր է բաժանել աղքատներին: Մատաղ բառը բացատրվում է հետեւյալ կերպ` «մատոյ աղ», այսինքն` մատուցիր աղքատներին կամ մատուցիր աղն օրհնության համար: Մեր ճակատներն օծվում են Մյուռոնով մկրտության ժամանակ, որը Սուրբ Հոգու էջքն է խորհրդանշում մեզ վրա, իսկ Մյուռոնի վրա քսել կենդանու արյուն, դա կնշանակի, որ մենք ետ ենք դառնում հեթանոսական ծեսերին ու սովորություններին, ուստի Մյուռոնի վրա կամ փոխարեն ճակատին արյուն քսելը սխալ է:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մատաղ կարող ենք բաժանել շատ մարդկանց եւ շատ տների, պետք չէ հստակ քանակ եւ թիվ որոշել, թե քանի տուն բաժանել: Խոստացված ողորմությունն ինչ չափով կբավականացնի, այդ չափով էլ կբաժանենք, բայց այնպես, որ ստացողի ընտանիքը մեր արած ողորմության շնորհիվ կուշտ լինի այդ օրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:   




Լրահոս